Իսլանդիայում քննարկում են, թե ինչպես դիմեն կին նախագահի ամուսնուն
Իսլանդիայի իշխանությունները եւ բնակիչները մտածում են, թե ինչպես դիմեն կղզեպետության նոր ղեկավարի՝ կին նախագահ Հալա Թոմասդոտիրի զուգընկերոջը։ Այս մասին տեղեկացրել է SVT շվեդական հեռուստաալիքը։
Մինչ այժ, երկրի ողջ պատմության ընթացքում բարձրագույն պաշտոնը զբաղեցրել է միայն մեկ կին՝ Վիգդիս Ֆիննբոգադոտիրը (նախագահել է 1980-1996թթ.), որը ընտրվելու պահին ամուսնալուծված էր, եւ նրա երկրորդ կեսին պաշտոնապես դիմելու խնդիր այն ժամանակ չէր առաջացել։ Սովորաբար տղամարդ նախագահների կանանց համար օգտագործվող «առաջին տիկին» տիտղոսը կիրառելի չէ նոր նախագահի կեսի համար։ RUV հանրային հեռուստաընկերությունը առաջարկվող տարբերակների մրցույթ է հայտարարել եւ հարցում իրականացրել փողոցում։ Խորհրդատվության համար դիմել են նաեւ արհեստական բանականությանը։ Սակայն առայժմ ոչ մի ընդունելի տարբերակ չի գտնվել։
Գործարար Հալա Թոմասդոտիրը հունիսի 2-ին հաղթել է Իսլանդիայի նախագահի ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 34,3 տոկոսը։ Իսլանդիայի նախագահն ընտրվում է ուղիղ քվեարկությամբ, ընտրություններն անցկացվում են մեկ փուլով։ Պետության ղեկավար կարող է դառնալ 35-ը լրացրած հանրապետության քաղաքացին։ Թեկնածուները կարող են առաջադրվել քաղաքական կուսակցությունների կողմից կամ ինքնառաջադրմամբ, ինչի համար հարկավոր է հավաքել 1,5-3 հազար ստորագրություն։ Ձայնի իրավունք ունեն Իսլանդիայի այն քաղաքացիները, որոնք հասել են 18 տարեկանի եւ մշտապես ապրում են երկրում։ Ներկայում այդ թիվը կազմում է ավելի քան 250 հազար (Իսլանդիայի բնակչությունը կազմում է մոտ 380 հազար)։
Նմանատիպ հոդվածներ
Իրավունքի ուժով արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին․ Սեյրան Օհանյան
ԱԺ խորհրդի մեծամասնության կողմից հերթական անգամ մերժվեց մեր առաջարկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան...
Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ չի գումարվի
Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ չի գումարվի, ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը։ Նշենք,...
Սնոուդենը Բայդենի համար տհաճ ճշմարտություն է բացահայտել
Ռազմական հակամարտություններին աջակցող քաղաքական գործիչները դաժանորեն պատժվել են Եվրախորհրդարանի ընտրություններում, X սոց...
«Անջատե'ք բարձրախոսը». ԱԺ-ում իրավիճակը լարված է
Այս իշխանությունները 2 մեծ մեգասուտ են բստրել և փորձում են հրամցնել: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում ելույթի ժամ...