«Ձեզ համար կարևոր չէ, որ Կորոչենկոն իր ողջ կյանքը վայրահաչել Հայաստանի վրա, դուք իրեն հղում եք անում, որովհետև իր ու ձեր շահերը համընկնում են»․ Խաչատրյանը՝ իշխանությանը
2022 թվականի հուլիսին թյուրքալեզու երկրների անվտանգության ծառայությունների ղեկավարների 24-րդ նիստի ժամանակ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը խոստովանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների գործողությունները վճռականապես կանխվելու են։ Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան։
«Քանի որ Ադրբեջանը վտանգ է զգում Հայաստանի ընդդիմությունից, ակնհայտ է, որ նրանք պետք է պայքար սկսեն հայ ընդդիմադիրների դեմ։ Մեր դեմ պայքարի ձևերից են զրպարտանքը, սև քարոզչությունը, վարկաբեկման նողկալի փորձերը, այնպես, որ Իգոր Կորոչենկոյի հայտարարությունները պետք է դիտարկել հենց այդ խորապատկերի վրա։
Ցանկացած մարդ, ով հետևում է տարածաշրջանային քաղաքականությանը, գիտի, որ Կորոչենկոն ադրբեջանական թիվ մեկ լոբբիստն է Ռուսաստանում։ Դուք ցիտում եք ադրբեջանական թիվ մեկ լոբբիստին։ Իսկ ինչու եք ցիտում Հայաստանի ու հայ ժողովրդի թշնամիներից մեկին, որովհետև ինքը Բագրատ Սրբազանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին վիրավորանքներ է շարել։
Ձեզ համար կարևոր չէ, որ Կորոչենկոն իր ողջ կյանքը վայրահաչել Հայաստանի վրա, դուք իրեն հղում եք անում, որովհետև իր ու ձեր շահերը համընկնում են»,- դիմելով Վահագն Ալեքսանյանին՝ ասաց Խաչատրյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Անջատե'ք բարձրախոսը». ԱԺ-ում իրավիճակը լարված է
Այս իշխանությունները 2 մեծ մեգասուտ են բստրել և փորձում են հրամցնել: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում ելույթի ժամ...
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը կժամանի Հայաստան
ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը հունիսի 11-ից 20-ը կլինի Հայաստանում՝ մասնակցելու ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ...
Ադրբեջանը, COP29 գագաթնաժողովին ընդառաջ, ճնշում է ԶԼՄ-ներին և ակտիվիստներին. The Guardian
Ադրբեջանի կառավարությանը մեղադրել են, ՄԱԿ-ի կարևորագույն կլիմայական բանակցությունները (COP29) հյուրընկալելու նախաշեմին,...
Մակրոնը հայտարարել է, որ չի հեռանա Ֆրանսիայի նախագահի պաշտոնից
Մակրոնը հայտարարել է, որ չի հեռանա ֆրանսիայի նախագահի պաշտոնից, ինչպիսին էլ լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների...