Ռուսաստանն ու Բելառուսը սկսել են միջուկային ուժերի զորավարժությունների երկրորդ փուլը

Ռուսաստանում մեկնարկել է ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունների երկրորդ փուլը՝ Բելառուսի մասնակցությամբ։


«Զորավարժությունների ընթացքում կմշակվեն Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ պատրաստության հարցերը ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական ​​կիրառման համար», - հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:


Ըստ գերատեսչության՝ զորախաղերի նպատակն է պահպանել ստորաբաժանումների պատրաստվածությունը երկու երկրների ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական ​​կիրառման համար՝ ապահովելու Միութենական պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։


Հիշեցնենք՝ զորավարժությունների առաջին փուլն սկսվել է մայիսի 21-ին։ Դրանք անցկացվում են Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ։ Նախագահը զորավարժություններն անվանել է «պլանային աշխատանք»։




Քաղաքականություն