Քաղաքականություն

ՔՊ-ն խուսափում և փախչում է կարևոր արտահերթ նիստ անցկացնելու մասին հարցից, հետևանքներ կլինեն. Արծվիկ Մինասյան

ՔՊ-ն խուսափում և փախչում  է կարևոր արտահերթ նիստ անցկացնելու մասին հարցից, հետևանքներ կլինեն. Արծվիկ Մինասյան
Հենց նոր պարզվեց, որ ԱԺ նախագահը քաղաքական գնահատական է տալիս այն իրավական պահանջին, որ ամրագրված է Սահմանադրության մեջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Հայաստան»…

Հենց նոր պարզվեց, որ ԱԺ նախագահը քաղաքական գնահատական է տալիս այն իրավական պահանջին, որ ամրագրված է Սահմանադրության մեջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։


«Մինչդեռ երբ խոսք է գնում ԱԺ բնականոն գործունեության մասին, դրա կարևոր տարր համարվող արտահերթ նիստը պետք է կայանա։ Բայց երբ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչն է հրապարակային հայտարարում, որ դա նորմալ է, առաջանում է երկու հստակ արձանագրում։ Առաջինը, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը տապալում է իր սահմանադրական պարտականությունները։ Մեծամասնության գործողություններն ուղիղ ազդում են ԱԺ-ի բնականոն գործունեության վրա, հետևաբար քաղաքական մեծամասնության պարտականությունն է ապահովել ԱԺ բնականոն ընթացքը։ Երկրորդ արձանագրումն այն է, որ ԱԺ նախագահը ոչ թե ապահովում է ԱԺ բնականոն գործունեությունը, այլ բացառապես իր նեղ քաղաքական թիմի ցանկությունն է իրականացնում»,- ասաց Մինասյանը։

Նմանատիպ հոդվածներ

«Ձեզ համար կարևոր չէ, որ Կորոչենկոն իր ողջ կյանքը վայրահաչել Հայաստանի վրա, դուք իրեն հղում եք անում, որովհետև իր ու ձեր շահերը համընկնում են»․ Խաչատրյանը՝ իշխանությանը

2022 թվականի հուլիսին թյուրքալեզու երկրների անվտանգության ծառայությունների ղեկավարների 24-րդ նիստի ժամանակ Ադրբեջանի պետ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250