Սնոուդենը Բայդենի համար տհաճ ճշմարտություն է բացահայտել
Ռազմական հակամարտություններին աջակցող քաղաքական գործիչները դաժանորեն պատժվել են Եվրախորհրդարանի ընտրություններում, X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
«Բայդենի համար լավ նշան չէ։ Գուցե եկել է խաղաղությանը շանս տալու ժամանակը», - նշել է նա։
Հունիսի 6-9-ը ԵՄ երկրներում անցկացվել են Եվրախորհրդարանի ընտրություններ։ Նախնական տվյալներով՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Եվրախորհրդարանի ընտրություններում զբաղեցրել է միայն երրորդ տեղը՝ ձայների 14,4 տոկոսով, իսկ Էմանուել Մակրոնի «վերածնունդ» կուսակցությունը Ֆրանսիայում Երկրորդ տեղում է ՝ ձայների 15,4 տոկոսով: Ֆրանսիայի նախագահն իր կուսակցության նախնական ցածր արդյունքների ֆոնին տեսաուղերձով է հանդես եկել ֆրանսիացիներին, որում հայտարարել Է Ֆրանսիայի Ազգային ժողովը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ հրավիրելու որոշման մասին, որոնց առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին:
Հիշեցնենք,որ Էդվարդ Սնոուդենը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տեխնիկական ծառայության նախկին աշխատակից է, որը 2013 թվականի հունիսի սկզբին «Washington Post» և «The Guardian» թերթերին է հանձնել նյութեր, որով բացահայտել է ԱՄՆ քաղաքացիների գաղտնի ծրագրային լրտեսումը «PRISM», ինչպես նաև X-Keyscore և Tempora լրտեսական ծրագրերի միջոցով:
Նմանատիպ հոդվածներ
Իրավունքի ուժով արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին․ Սեյրան Օհանյան
ԱԺ խորհրդի մեծամասնության կողմից հերթական անգամ մերժվեց մեր առաջարկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան...
Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ չի գումարվի
Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ չի գումարվի, ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը։ Նշենք,...
Իսլանդիայում քննարկում են, թե ինչպես դիմեն կին նախագահի ամուսնուն
Իսլանդիայի իշխանությունները եւ բնակիչները մտածում են, թե ինչպես դիմեն կղզեպետության նոր ղեկավարի՝ կին նախագահ Հալա Թոմաս...
«Անջատե'ք բարձրախոսը». ԱԺ-ում իրավիճակը լարված է
Այս իշխանությունները 2 մեծ մեգասուտ են բստրել և փորձում են հրամցնել: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում ելույթի ժամ...