ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի մասին ԱՄՆ բանաձեւի նախագիծը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմ է քվեարկել Գազայի հատվածում կրակի դադարեցման և պատանդների ազատ արձակման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ծրագրին համաձայնություն տալու մասին բանաձեւի նախագծին: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Փաստաթղթին աջակցել են 14 երկրներ, Ռուսաստանը ձեռնպահ է մնացել:
Ծրագիրը ներառում է երեք փուլ, որոնցից առաջինը ենթադրում է ժամանակավոր զինադադար, ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից պատանդների ազատ արձակում և մահացած պատանդների մարմինների փոխանցում՝ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց, գրում է BBC News-ը։ Երկրորդ փուլը ներառում է իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում Գազայի հատվածից, ինչպես նաև «ռազմական գործողությունների մշտական դադարեցում»:
Երրորդ փուլով կսկսվի տարածաշրջանի վերականգնման լայնածավալ ծրագիր՝ ԱՄՆ-ի և միջազգային հանրության աջակցությամբ:
Բանաձեւից հետո իր ելույթում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը ողջունել է Անվտանգության խորհրդի որոշումը՝ նշելով, որ «այսօր մենք քվեարկել ենք հանուն խաղաղության»։
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմը շարունակվում է. Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության օրակարգային 3 ուղղություններ
Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանա...
Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ուկրաինական հակամարտության կարգավորմանը նպաստելու ցանկության համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ուկրաինական հակամարտության կարգավորմանը նպաստե...
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...