Հուսով եմ, որ ի վերջո ամեն ինչ կվերանայվի․ Կոբախիձե
Վրաստանի ղեկավարության դեմ ԱՄՆ պատժամիջոցները վիրավորական են և չեն համապատասխանում երկու երկրների գործընկերության ոգուն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ պատժամիջոցները առաջին հերթին վիրավորական են մեր երկրի և մեր ժողովրդի համար։ Ըստ այդմ, ես հուսով եմ, որ ի վերջո ամեն ինչ կվերանայվի»,- ասել է Կոբախիձեն լրագրողներին՝ Բեռլինում կայացած Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսի շրջանակներում։
Ինչպես նշել է Կոբախիձեն, Վրաստանի շահերից է բխում, որ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները «հնարավորինս խորանան»։
Նա նաև ակնկալում է այս ուղղությամբ փոխադարձ քայլեր տեսնել ինչպես ամերիկացի, այնպես էլ եվրոպացի գործընկերներից։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դե...
Կառավարության հրաժարականի նախագծի քննարկումը հետաձգվել է․ որն է պատճառը
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան»...
Ես ինձ դրա համար շատ եմ մեղադրում․ ինքս ինձ եթե համոզեի, ձեզ էլ կհամոզեի․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ԼՂ խնդրի բանակցային գործընթացի մասին՝ նշելով. «Ես ինձ էդ հարցը տվել եմ՝ էս զիջումը ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչքան Ադրբեջանի, այդքան էլ ՀՀ-ի նախաձեռնություն է եղել սահմանազատումը սկսել Տավուշից․ Փաշինյան
Հայաստանի ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի զիջվել ու չի զիջվելու, այս մասին լրագրողներին վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փա...