Ես ինձ դրա համար շատ եմ մեղադրում․ ինքս ինձ եթե համոզեի, ձեզ էլ կհամոզեի․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ԼՂ խնդրի բանակցային գործընթացի մասին՝ նշելով. «Ես ինձ էդ հարցը տվել եմ՝ էս զիջումը անեմ, էն զիջումը անենք, էն զիջումը անենք․ որտե՞ղ է կանգնելու զիջումների էս ընթացքը։ Ես չեմ կարողացել պատասխանել էդ հարցին»։
Ըստ վարչապետի, իր ամենամեծ ձախողումն ու սխալն էր, որ ԼՂ հարցի մասին իրական դրությունը չի ներկայացրել. «Ես ինձ դրա համար շատ եմ մեղադրում․ պետք է գայի, ասեի ժողովրդին կամ, առնվազն, ԱԺ-ին դռնփակ ռեժիմով, որ պետք է համաձայնվենք՝ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում պետք է լինի ինքնավարություն էն տրամաբանությամբ, որ լինի ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական միավոր, համատեղ կառավարում պետք է լինի, և մեր զիջումների սահմանը պետք է լինի 29.743 կմ²։ Ես սա ասում եմ, բայց նաև ինքս իմ մեջ զուգահեռ ասում եմ՝ իմ լեզուն չէր պտտվի էն ժամանակ նման բան ասել, ես ինքս ինձ չեմ կարողացել դրա մեջ համոզել։ Ընդ որում, համոզված եմ՝ ինքս ինձ եթե համոզեի, ձեզ էլ կհամոզեի։ Բայց պրոբլեմն այն է, որ ինքս ինձ չեմ կարողացել համոզել։ Եվ դա իմ ամենամեծ սխալն է և ամենամեծ ձախողումը, որովհետև, այո, պետական գործիչը պետք է հասկանար, որ այդ ամեն ինչը պետք է վերցնի իր վրա»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դե...
Ռուսաստանից մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարությունը
Անհրաժեշտ է սպասել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) երկրի դուրս գալու որոշման վերաբերյալ Հայ...
ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ Փաշինյանի՝ կազմակերպությունից դուրս գալու ելույթի մասին
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով ՀՀ-ից դուրս գալու կամ չգալու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարաություն է տարածել․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամ...