Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը առաջին քայլն է. Բագրատ Սրբազան
Ժամը 16։00-ին ԱԺ խորհրդի նիստը ընդդիմության պահանջով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի առաջին քայլն է: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ դեռևս վարչապետի թեկնածու առաջադրելու հարց չկա։ «Հաջորդական քայլերն ըստ այդմ կլինեն»,-ասաց նա։
Հարցին, թե իր առաջադրման համար երկքաղաքացիությունն արդյո՞ք խնդիր չէ՝ Սրբազանը պատասխանեց. «Այստեղ ամբողջը հիմնված է ոչ թե օրենքի գերակայության, այլ իրավունքի գերակայության վրա։ Երկրորդ՝ դա էլ ինձ համար խնդիր չէ, կարևորն արդյունքի հասնելն է։ Ամեն ինչ անելու ենք բոլոր ճանապարհներով՝ իրավական, օրինական, որպեսզի այդ արդյունքն արձանագրվի։ Իսկ արդյունքը մեկն է՝ այս մարդու հեռանալը կամ հեռացումը, ուրիշ ճանապարհ չկա»։
Բագրատ Սրբազանը նկատեց, որ թեեւ անձրեւ է գալիս, սակայն ոչ մեկը տուն չի գնացել եւ դա է սարսափեցնում իշխանություններին:
Հարցին՝ կա՞ երաշխիք, որ եթե կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով արտահերթ նիստ հրավիրվի, ՔՊ-ական պատգամավորները կապահովեն, որ այն կայանա, Սրբազանը պատասխանեց. «Կտեսնենք, կերեւա: Ընթացքը գնում է, կշարունակվի, կտեսնենք»:
Բագրատ Սրբազանը կրկին կոչ արեց բոլորին ժամը 15։30-ին լինել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում․ Զախարովա
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջա...
Անդրանիկ Քոչարյանը՝ արտահերթ նիստ հրավիրելու հնարավորության մասին
ՔՊ-ի օրակարգում արտահերթ նիստ հրավիրելու հարց չկա, այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Անդրան...
Հնարավոր է, որ Էմանուել Մակրոնը հրաժարական կտա․ ԶԼՄ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է հրաժարականի հնարավորությունը՝ իր կողմից նշանակված Ազգային...
Հայաստանը Ուկրաինայի հարցով համաժողովին կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով
Հայաստանից Բեռլինում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին կմասնակցի արտաքին գործերի նախարարի տեղակալը, «Ազատությ...