Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով նախկինում Մոսկվա էր կանչվել խորհրդակցությունների, վերադարձել է Երևան, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
ՌԴ ԱԳՆ-ն մայիսի վերջին հայտարարեց Երևանում ՌԴ դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելու մասին։
«Սերգեյ Պավլովիչը մասնակցել է խորհրդակցություններին և, որքան գիտեմ, նա արդեն Երևանում է», – գործակալությանը ասել է Միխայիլ Գալուզինը՝ Միութենական Պետության Նախարարների խորհրդի բարձր մակարդակի խմբի նիստի շրջանակում։
Զրուցակիցն ընդգծել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը բացարձակ ստանդարտ ընթացակարգ է, որը բավականին հաճախ է կիրառվում»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գործող արտգործնախարարը շատ ուշագրավ նոր շեշտադրում է մտցրել իրանական պաշտոնական դիրքորոշումներում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր Telegram ալիքում մեկնաբանել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի խոսքերը․ «Իրանի գործող արտգոր...
Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ փորձագետ
Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին, գրում է Արևելագետ Սերգեյ Մելքոնյանը իր Telegram ալիք...
Ֆիդանն ու Նարիշկինը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը
Ռուսաստան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել. արտահերթ նիստը կկայանա
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի...