Ֆիդանն ու Նարիշկինը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը
Ռուսաստան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ: Այդ մասին հայտնում է Sabah թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆիդանը բանակցություններ է վարել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ: Ինչպես նշել են աղբյուրները, քննարկվել են Ուկրաինայի իրադրությունը, Գազայի հատվածում, Սիրիայում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները:
Sputnik Азербайджан-ն իր հերթին հայտնում է՝ Ֆիդանն ու Նարիշկինը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը։
Նշենք՝ Ռուսաստան այցի շրջանակներում Ֆիդանը Նիժնի Նովգորոդում կմասնակցի BRICS+ - ի երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը: Սպասվում են բանակցությունները ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, նշում են թուրքական դիվանագիտական աղբյուրները։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գործող արտգործնախարարը շատ ուշագրավ նոր շեշտադրում է մտցրել իրանական պաշտոնական դիրքորոշումներում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր Telegram ալիքում մեկնաբանել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի խոսքերը․ «Իրանի գործող արտգոր...
Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ փորձագետ
Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին, գրում է Արևելագետ Սերգեյ Մելքոնյանը իր Telegram ալիք...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել. արտահերթ նիստը կկայանա
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի...
Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ
Մանրամասներ են հայտնի դարձել Անկարայում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն...