Խորհրդարանական ընդդիմությունը միջնորդություն ներկայացրեց ԱԺ խորհուրդ՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով

Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր միջնորդություն ներկայացրեցին Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը։


Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժի ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30 -ին օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ։


Ընդդիմադիր «Հայաստան» խմբակացության քարտուղար Արծվիկ Մինասյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ ընդդիմությունը ցանակնում է, որ նիստը տեղի ունենա մինչև հունիսի 17-ը, և արտահերթ նիստ նախաձեռնելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն արդեն ունի 32-ը և այժմ պետք է, որ Ազգաին ժողովի խորհուրդն այսօր գումարվելիք խորհրդի նիստում ընդունի իրենց առաջարակը։


Ազգային ժողովի խորհրդի մեծամասնությունն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են, 15 անդամներից միայն 2 են ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակացությունների ղեկավարները։ Եվ դժվար է ասել, արդյոք իշխանական պատգամավորները կհամաձայնեն կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ հրավիրել։


Երեկ «Տավուշը հանուն հայրենիք» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմեց Ազգային ժողովի խմբակցությունններին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին ժամը 16:30 նախաձեռնեն նիստ՝ Կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով:


«Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Պատգամավորները պարտավոր են գործել ժողովրդի կամքով», - ասաց Բագրատ արքեպիսկոպոսը, - «Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել»:

Քաղաքականություն