Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչություն իրականացնելու նախապատրաստության կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել
Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչություն իրականացնելու նախապատրաստության կասկածանքով եռաքաղաքացիություն ունեցող անձ է ձերբակալվել, հայտնում է Bild-ը:
Գերմանիայի, Մարոկկոյի և Լեհաստանի քաղաքացիություն ունեցող 23-ամյա Սուֆյան Թ.-ն ՈւԵՖԱ-ի միջոցով փորձել է աշխատանքի անցնել որպես Եվրոպայի առաջնության ստյուարդ:
Հետաքննությամբ պարզվել է, որ այդ անձը աշխատանքի անցնելու դիմումներ է ներկայացրել նաև Rock am Ring երաժշտական փառատոնի և «Նյուրբուրգրինգ 24 ժամ» ավտոմրցարշավի ժամանակ:
Քննիչների կարծիքով՝ ձերբակալվածը կարող է լինել «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման անդամ: Այս խմբավորումն էր մարտին Ռուսաստանի «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչություն իրականացրել:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գործող արտգործնախարարը շատ ուշագրավ նոր շեշտադրում է մտցրել իրանական պաշտոնական դիրքորոշումներում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր Telegram ալիքում մեկնաբանել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի խոսքերը․ «Իրանի գործող արտգոր...
Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ փորձագետ
Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին, գրում է Արևելագետ Սերգեյ Մելքոնյանը իր Telegram ալիք...
Ֆիդանն ու Նարիշկինը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը
Ռուսաստան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել. արտահերթ նիստը կկայանա
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի...