Արևմտյան երկրները Զելենսկուն կօգտագործեն մինչև վերջ. Մատվիենկո
Արևմուտքը մինչև վերջ կօգտագործի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, նրան կստիպեն կատարել ամբողջ կեղտոտ աշխատանքը, իսկ հետո դուրս կգրեն։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։
«Զելենսկուն մինչև վերջ կօգտագործի Արևմուտքը։ Ինչպես նրանք ասացին, մինչև վերջին ուկրաինացին: Դատելով տղամարդկանց և կանանց այդ դաժան բռնություններից, արդեն Ուկրաինայում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից պարտադրված խելահեղ մոբիլիզացիայի շրջանակներում, վերջին ուկրաինացուն երկար չի մնացել։ Նրանք կստիպեն նրան կատարել ամբողջ կեղտոտ աշխատանքը, իսկ հետո դուրս կգրեն նրան: Ե՞րբ դա տեղի կունենա: Կարծում եմ՝ սարերի հետևում չէ», - նշել է նա։
Մատվիենկոն ուշադրություն է դաձրել նաև այն փաստին , որ այժմ Զելենսկին ճանապարհորդում է ամբողջ աշխարհով։ «Նրանք փորձում են այդ կերպ ուռճացնել նրա լեգիտիմությունը, բայց մեծամասնության համար նա ոչ լեգիտիմ է», - հավելել է Դաշնության խորհրդի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
«Այդ մասին բացարձակապես խոսք չկա». ՌԴ փոխարտգործնախարարը՝ ՌԴ դեսպանի Հայաստան վերադարձի մասին
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել է, որ ՌԴ դեսպանը խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարա...
Պուտինը պայմաններ է առաջադրել Ուկրաինայի հետ բանակցությունների համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները պետք է հիմնված լինեն ներկ...
Գևորգ Պետրոսյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիներին ուղղված՝ հեծանիվ վարելու առաջարկին
Գևորգ Պետրոսյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիներին ուղղված՝ հեծանիվ վարելու առաջարկին: ԱԺ նախկին պատգա...
Բայդենը կրկին վիրավորել է Պուտինին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հա...