44-ամյա Կարապետը ցիստեռնի վարորդն է եղել. ՌԴ-ից գազը բերել են գիշերը. մանրամասներ
Երեկվա գազալցակայանի պայթյունից հետո այրվածքներ ստացած 44-ամյա Կարապետ Սիմոնյանն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է:
Նրա կինը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ Կարապետը գազ մատակարարող ցիստեռնի վարորդն է եղել:
«Ռուսաստանից գազը բերել են գիշերը: Գիշերը ուշ են իմացել հարազատները դեպքի մասին, երբ արդեն հիվանդանոցում է եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք Արագածոտնի մարզից են:
Կարապետ Սիմոնյանի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ավելի ուշ պարզվեց, որ պայթյունը եղել է Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում։ Պայթյունի հետևանքով կա 7 տուժած, որոնցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար Արարատի մարզում. կան զոհեր և վիրավորներ
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս-Այնթապ...
Ավտոբուսի վրա աշխատանքեր կատարելիս ամբարձիչը պոկվել է, վարորդը մնացել է ավտոբուսի տակ
Այսօր՝ հունիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարար...
Ադրբեջանում կայծակի հարվածից երկու սահմանապահ է մահացել
Մայոր Բախըշլի Բախըշ Էլշան օղլուն և զինծառայող Նագիև Ալի Էլշան օղլուն հունիսի 9-ին զոհվել են կայծակի հարվածից Ադրբեջանի Պ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հսկայական քարերը թափվել ու հայտնվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհին
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08:00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայու...