Ավտոբուսի վրա աշխատանքեր կատարելիս ամբարձիչը պոկվել է, վարորդը մնացել է ավտոբուսի տակ
Այսօր՝ հունիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցում թիվ 5-րդ դպրոցի դիմաց «Mercedes» մակնիշի մարդատար ավտոբուսի տակ քաղաքացի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները ավտոբուսի տակից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Հովիկ Հ.-ին, ինչից հետո վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին իրավապահները, հիվանդանոց ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Հովիկ Հ.-ն տեխսպասարկման աշխատանքներ իրականացնելիս է եղել ավտոբուսում, և ամբարձիչն ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
Արագածոտնում տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը հիվանդանոցում մահացել են․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը զոհվել են, երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա
Հունիսի 4-ին՝ ժամը 16։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Ապագա...
44-ամյա Կարապետը ցիստեռնի վարորդն է եղել. ՌԴ-ից գազը բերել են գիշերը. մանրամասներ
Երեկվա գազալցակայանի պայթյունից հետո այրվածքներ ստացած 44-ամյա Կարապետ Սիմոնյանն այս պահին վերակենդանացման բաժանմունքում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար Արարատի մարզում. կան զոհեր և վիրավորներ
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս-Այնթապ...