ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար Արարատի մարզում. կան զոհեր և վիրավորներ
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «BMW X 6» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարաները և «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Մահացածներին «06»-ի միջից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, ապա մահացածների մարմինները մոտեցրել են դիատարերին։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորներիի ինքնությունը։Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափովելու են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:



Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ քաղաքում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հ...
Ադրբեջանում կայծակի հարվածից երկու սահմանապահ է մահացել
Մայոր Բախըշլի Բախըշ Էլշան օղլուն և զինծառայող Նագիև Ալի Էլշան օղլուն հունիսի 9-ին զոհվել են կայծակի հարվածից Ադրբեջանի Պ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հսկայական քարերը թափվել ու հայտնվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհին
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08:00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայու...
44-ամյա Կարապետը ցիստեռնի վարորդն է եղել. ՌԴ-ից գազը բերել են գիշերը. մանրամասներ
Երեկվա գազալցակայանի պայթյունից հետո այրվածքներ ստացած 44-ամյա Կարապետ Սիմոնյանն այս պահին վերակենդանացման բաժանմունքում...