ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հսկայական քարերը թափվել ու հայտնվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհին
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08:00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում քարաթափում է տեղի ունեցել։
Դեպքի վայր է ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ մի քանի հսկայական քարեր են պոկվել ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում և այն հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։ Ժամանել են պարեկները, որոնք անցել են ուժեղացված ծառայության մինչև ճանապարհն սպասարկող ընկերության ներկայացուցիչները հատուկ տեխնիկայով կմոտենան ու կհեռացնեն քարերը։
Լոռու մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները պարզել են, որ կա այլ քարերի թափվելու վտանգ։
Լուսանկարները՝ shamshyan.com կայքից:







Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար Արարատի մարզում. կան զոհեր և վիրավորներ
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս-Այնթապ...
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ քաղաքում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կարկուտը վնասել է Ավստրիական ավիաուղիների ինքնաթիռի օդաչուների խցիկը
Ավստրիական ավիաուղիների ինքնաթիռը Վիեննայում վայրէջք կատարելիս ուժեղ կարկուտի է ենթարկվել, սակայն, չնայած վնասին, բարեհա...
Ադրբեջանում կայծակի հարվածից երկու սահմանապահ է մահացել
Մայոր Բախըշլի Բախըշ Էլշան օղլուն և զինծառայող Նագիև Ալի Էլշան օղլուն հունիսի 9-ին զոհվել են կայծակի հարվածից Ադրբեջանի Պ...