ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին պատասխան կներկայացնի Գազայում հրադադարի մասին առաջարկին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է առաջիկա օրերին ներկայացնել իր պատասխանը Գազայի հատվածում հրադադարի մասին առաջարկին: Այս մասին հայտնել Է եգիպտական «Ալ-Կահիրա ալ-Իհբարիա» հեռուստաալիքը։
Եգիպտոսի իշխանական կառույցներում նրա բարձրաստիճան աղբյուրի տեղեկություններով՝ «ՀԱՄԱՍ-ը զինադադարի առաջարկի վերաբերյալ պատասխան կներկայացնի առաջիկա օրերին»: Նշված աղբյուրը հայտնել է, որ «վերջին շրջանում ինտենսիվ շփումներ են հաստատվել՝ ոլորտում կարգավորման անուղղակի բանակցությունները վերսկսելու համար»:
Նա հավելել է, որ Կահիրեն «ՀԱՄԱՍ-ից դրական ազդակներ է ստացել Պաղեստինյան անկլավում հրադադարի շարժման ձգտման մասին»: Նրա համոզմամբ՝ արմատական շարժման ղեկավարությունը «լրջորեն եւ դրականորեն ուսումնասիրում է առաջարկները»։
Մայիսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց խաղաղ կարգավորման համաձայնագրի նոր նախագծի պայմանները, որը բաղկացած է երեք փուլից: Առաջինը նախատեսված է վեց շաբաթվա համար և ենթադրում է լիակատար հրադադար, Գազայի բնակեցված շրջաններից իսրայելական զորքերի դուրսբերում, ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների ազատագրում՝ բանտերից Հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Բացի այդ, այս ժամանակահատվածում կողմերը պետք է սկսեն բանակցությունները, իսկ հրադադարի ռեժիմը կգործի մինչև փոխըմբռնման հասնելը։ Երկրորդ փուլը ենթադրում է բոլոր պատանդների, այդ թվում՝ զինծառայողների ազատ արձակում։ Երրորդ փուլը Գազայի հատվածի վերականգնումն է և զոհված իսրայելցիների մասունքների փոխանցումը հարազատներին։
Նույն օրը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Բայդենի առաջարկած նախաձեռնության դրական գնահատականի մասին՝ պարզաբանելով, որ շարժումը համաձայն է դիտարկել Գազայի կարգավորման առաջարկները, եթե իսրայելական կողմը հայտարարի բանակցությունների համար նույն հիմքերին իր հավատարմության մասին: Սակայն հունիսի 4- ին շարժման քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի կողմից նախանշված հնարավոր երկխոսության պայմանները վկայում են այն մասին, որ Իսրայելը մտադիր չէ դուրս բերել իր զորքերը հատվածից եւ «շահագրգռված է հրադադարի միայն մեկ փուլով, որի ընթացքում նա կկարողանա վերցնել իր գերիներին, եւ դրանից հետո նա կվերսկսի ագրեսիան պաղեստինյան ժողովրդի դեմ», - նշել է Համդանը:
Նմանատիպ հոդվածներ
Կադաստրի քարտեզը համապատասխանո՞ւմ է Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ տարածքին․ Sputnik
Sputnik Արմենիան գրում է․ «ՀՀ իշխանությունները չգիտեն` արդյոք ՀՀ կադաստրի պետական կոմիտեի քարտեզը համապատասխանում է Ալմա...
Սահմանազատումից հինգ պակաս. ի՞նչ իրավիճակ է սահմանամերձ Տիգրանաշենում․ MediaHub
MediaHub-ը գրում է․ «Սահմանազատման և սահմանագծման աշխատանքները Կիրանցում և Ոսկեպարում բուռն քննարկումների առարկա են դարձ...
Մարզպետը` Սյունիքից տարածքներ հանձնելու մասին
ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը չի կարծում, որ մարզում սահմանազատում և սահմանագծում անելուց հետո կարող են Ադրբեջան...
Ալեն Սիմոնյանի հարսի գործը կարճվեց. դատախազությունը հաստատում է. Armlur
Այս տարվա փետրվարի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իր եղբոր կնոջ նկատմամբ հարուցված մեղադրանքը սխալմունք...