X սոցցանցը ժամանակավորապես արգելափակել է ֆոն դեր Լյայենի նախընտրական շտաբի էջը. հայտնի է պատճառը
X սոցցանցը ժամանակավորապես արգելափակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նախընտրական շտաբի էջը: Տեղեկությունը հայտնում է «Politico»–ն։
«Իլոն Մասկի X սոցցանցը անցյալ գիշեր կարճ ժամանակով սառեցրել է ֆոն դեր Լյայենի նախընտրական շտաբի էջը՝ մեկ ժամ անց վերականգնելով այն», - գրում է պարբերականը:
Սոցցանցի ներկայացուցիչների խոսքով` ֆոն դեր Լյայենի թիմը ենթարկվել է համակարգված սպամ-հարձակման, որի ընթացքում ուղարկվել է շուրջ 10 հազար նամակ: ԵՀ-ի ղեկավարի շտաբում դա համարում են համակարգված կիբեռհարձակում, իսկ որոշ էլեկտրոնային նամակներ ուղարկվել են «Օլաֆ Շոլց» անունով էջերից:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին։ Նա այդ պաշտոնում առաջին կինն է։ 2024 թվականի փետրվարի վերջին ֆոն դեր Լյայենը հաստատել է, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի քայլերը կարող են անհնար դարձնել միասնական պաշտպանական համակարգի ստեղծումը․ Գալուզին
Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱ...
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի վերջին հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին.«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածք...
Ալեն Սիմոնյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին
Այն փուլին ենք հասել, որ բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են եղել թե՛ մեզ համար, թե՛ Ադրբեջանի համար, մեծ մասը ունեն...
Ոստիկանությունն ԱԳՆ-ի մոտ հավաքված քաղաքացիներին զգուշացրել է՝ եթե գործողությունները չդադարեցվեն, հատուկ միջոցներ կկիրառի
ԱԳՆ շենքը համարվում է հատուկ պահպանվող տարածք:Ոստիկանության ծառայակիցը հայտարարեց այս մասին ԱԳՆ դիմաց։«Տավուշը հանուն հա...