Սանոսյանն՝ անդրադարձել է ծնողների՝ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատան կառուցմանը
Առանձնատունը պատկանում է մեր ողջ ընտանիքին ու կառուցվում է ծնողներիս համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով նրա թոշակառու մոր՝ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատան կառուցմանը:
«Կառուցում ենք, որ Մարտունուց տեղափոխվեն այնտեղ ապրեն ու մենք պարբերաբար եղբայրներով այցելենք իրենց»,- ասաց նա:
Սանոսյանն ընգծեց՝ եղբայրները լավ են աշխատում, չարչարվում են ու կառուցում:
«Ասֆալտապատման ու շինարարական աշխատանքներ են անում, իրենք ընկերություն ունեն: Հոդված գրողը, եթե մի փոքր ուշադիր լիներ, բացեր, կարդար այդ ընկերությունների անունները ու տեսներ՝ ինչ շրջանառություն են ունեցել տարեկան կտրվածքով, ապա ոչ մի հարց չէր առաջանա 230,000 դոլարի մասին»,- նշեց նախարարը:
Հարցին՝ նախկին իշխանությունների ժամանակ իրենք կկարողանայի՞ն կառուցել նման առանձնատուն, Գնել Սանոսյանը պատասխանեց․
«Նախորդ իշխանությունների ժամանակ հայրս, ես և եղբայրներս կարողացել ենք երեք բնակարան գնել՝ բավական մեծ արժեքներով։ Չգիտեմ՝ ինչո՞ւ դրա մասին չեք խոսում։ Կարողացել ենք մեր հայրական տունը մեկ հարկից դարձնել երկու հարկ։
Այո, լավ էինք ապրում, որովհետև աշխատում էինք։ Եթե աշխատանքները լավ գնան, այս մի տնով չենք բավարարվի, երկրորդը կկառուցենք, երրորդը կկառուցենք։ Ես հասկանում եմ, որ ձեզ համար զարմանալի է, որ ես այսքան տարի բարձր պաշտոն եմ զբաղեցնում հանրապետությունում, ընդ որում, ճանապարհաշինության, շինարարության հսկայական ոլորտ, բայց իմ եղբայրները շարունակում են ինչպես առաջ, այնպես էլ հիմա, գտնվել այնտեղ, որտեղ գտնվում են, զբաղվել նրանով, ինչով զբաղվել են»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի քայլերը կարող են անհնար դարձնել միասնական պաշտպանական համակարգի ստեղծումը․ Գալուզին
Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱ...
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի վերջին հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին.«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածք...
Ալեն Սիմոնյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին
Այն փուլին ենք հասել, որ բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են եղել թե՛ մեզ համար, թե՛ Ադրբեջանի համար, մեծ մասը ունեն...
Փաստաբանը խոսել է Վահան Քերոբյանի դեմ քրեական գործի ընթացքից
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրեական գործը, որով անցում են նախարարության այլ պաշտոնյաներ և մասնավոր...