Հունիսի 9-ի հանրահավաքն առանցքային է լինելու․ Բագրատ սրբազան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը վստահ է՝ հունիսի 9-ին մայրաքաղաքում կայանալիք հանրահավաքն առանցքային է լինելու։ Այս մասին սրբազանն ասաց ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ։
«Կարևոր է, որ այդ հանրահավաքը բազմամարդ լինի, իսկ թե ինչու է դա կարևոր, ես տեղում կտեղեկացնեմ։ Կլինի նախապատրաստություն մեր հաջորդ քայլին, և հույս ունեմ՝ հաղթական քայլի։ Առաջին փուլն այն էր, երբ մենք Կիրանցից եկանք Երևան և մարդկանց հավաքեցինք մեր շուրջը։ Երկրորդ փուլը սկսվեց մայիսի 9-26-ը, երբ բազմաթիվ հանդիպումներ ունեցանք տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների հետ։ Մայիսի 26-ից հետո սկսվեց երրորդ ու վճռական փուլը, երբ գնում էինք պետական հիմնարկներով ու արձանագրում՝ այդ մարդիկ ոչ միայն չեն աշխատում, այլև թշնամի են։ Մենք արձանագրել ենք, որ դրանք բոլորը ծառայում են մեկ մարդու քմահաճույքներին»,- նշեց սրբազանը:
Նա ընդգծեց, որ հանրահավաքին ներկա քաղաքացիներին համախմբում են հայրենիքը, զոհված զինծառայողների թափած արյունը, ինչպես նաև գերեզմանները։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը շեշտեց, որ հայ ժողովուրդն այսօր կանգնած է վճռական օրերի առջև, կանգնած է հայրենիքը մաս-մաս հանձնելու առջև։
Բագրատ սրբազանի գլխավորությամբ հանրահավաքի ընթացքում նաև հնչեց ՀՀ պետական օրհներգը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի քայլերը կարող են անհնար դարձնել միասնական պաշտպանական համակարգի ստեղծումը․ Գալուզին
Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱ...
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի վերջին հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին.«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածք...
Ալեն Սիմոնյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին
Այն փուլին ենք հասել, որ բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են եղել թե՛ մեզ համար, թե՛ Ադրբեջանի համար, մեծ մասը ունեն...
Փաստաբանը խոսել է Վահան Քերոբյանի դեմ քրեական գործի ընթացքից
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրեական գործը, որով անցում են նախարարության այլ պաշտոնյաներ և մասնավոր...