4-ամյա երեխան հոր oդաճնշիչ hրացանից մարմնական վնաuվածք է uտացել
Հունիսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «աջ հոնքի պատռած վերք» ախտորոշմամբ «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ երեխան Սյունիքի մարզի բնակիչ 4-ամյա Ս․ Ն․-ն է:
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը ժամը 15։00-ի սահմաններում, Ս.Ն․-ն վերցրել է հոր՝ Ա․ Ն․-ի կողմից վարվող ավտոմեքենայի սրահում գտնվող, վերջինիս պատկանող «ԻԺ-38» մոդելի գործարանային համարի օդաճնշիչ հրացանը, որը հրազեն չի հանդիսանում և երբ հայրը փորձել է վերցնել այն, նշանհատիկի սուր ծայրը անզգուշությամբ դիպչել է երեխայի հոնքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:Ըստ հերթապահ բժշկի՝ անչափահաս Ս.Ն․-ի հոնքին առկա է եղել փոքր քերծվածք:
Ա.Ն․-ն ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ կատարվածը անզգուշության հետևանք է և ներկայացրել նշված օդաճնշիչ հրացանը: