Կոմիտասի շուկայի առևտրականները ևս երեք ամիս կարող են շարունակել իրենց գործունեությունը․ Ազատյան
Հանդիպել ենք Կոմիտասի շուկայի առևտրականների հետ և տեղեկացրել նրանց, որ ևս երեք ամիս վերջիններս կարող են ազատ շարունակել իրենց գործունեությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։
«Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյան գլխավորությամբ այսօր հանդիպել ենք Կոմիտասի շուկայի առևտրականների հետ և տեղեկացրել նրանց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ` մեր կողմից տարված բանակցությունների արդյունքում, ևս երեք ամիս վերջիններս կարող են ազատ շարունակել իրենց գործունեությունը: Այս ընթացքում կիրականացվեն շուկայի այլատրանքային տարածք գտնելու աշխատանաքներ: Այցելել ենք նաև Կոմիտաս 49/9 հասցեում զբոսայգու և ժամանցի կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:
Քանաքեռ ՀԷԿ բանավանի տարածքում կառուցվում է շների զբոսանքի համար նախատեսված առանձնացված վայր, որի աշխատանքները մոտենում են ավարտին: Այցելել ենք նաև տեղի մանկապարտեզ, որը վթարային է, ապամոնտաժվելու է ու կառուցվելու նոր շենք:
Քանաքեռ ՀԷԿ բանավանում նոր հիմնանորոգված բակային տարածքում հանդիպել ենք տեղի բնակիչներին և լսել նրանց մտահոգություններն ու առաջարկությունները: Արմեն Փամբուխչյանին ներկայացրել ենք նաև Մամիկոնյանց փողոցի վերջնամասում նոր ճանապարհին հարակից հատվածում ճեմուղու կառուցման վերաբերյալ ծրագիրը, որը հետիոտնային ճանապարհով Մամիկոնյանց փողոցը կմիացնի Կոմիտասի պողոտային:
Քոչար 27, 27ա հասցեում հիմնանորոգվում է բակային տարածքը, կառուցվում է մարզադաշտ: Կոմիտաս 22 հասցեում ապամոնտաժվել են ավտոտնակները, տարածքը բացազատվել է, հիմնանորոգվում է, առաջիկայում կունենանք գեղեցիկ ու կանաչապատ բակային տարածք և մարզադաշտ:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի հետ միասին այցելել ենք վերակառուցվող Մերգելյան զգոսայգի, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Քայլել ենք Հակոբյան փողոցով, այցելել Բարեկամության գետնանցում»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հ...
Թուրքիան նախազգուշացում է արել ԱՄՆ-ին ու Իրանին
Թուրքիան շարունակում է անհանգստանալ Սիրիայի հյուսիսում քրդերի և քրդական ուժերի կողմից տեղի ունենալիք տեղական ինքնակառավա...
Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Վարչապետ Փաշինյանը միջգերատեսչական խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել․ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածք...
«Հյուսիս-Հարավը» կարող է պահանջված միջազգային միջանցք դառնալ․ Պուտին
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային ճանապարհը կարող է պահանջված միջազգային միջանցք դառնալ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգա...