«Հյուսիս-Հարավը» կարող է պահանջված միջազգային միջանցք դառնալ․ Պուտին
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային ճանապարհը կարող է պահանջված միջազգային միջանցք դառնալ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նշենք, որ հանդիպմանը մասնակցում են նաև ոչ բարեկամական երկրների ներկայացուցիչները։
«Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհին, ապա այն կարող է վերածվել շատ լավ և պահանջված միջազգային միջանցքի։ Այդպես կլինի, երբ բեռները հենց այստեղից՝ Սանկտ Պետերբուրգի նավահանգստից, ամբողջ եվրոպական մասով կուղևորվեն Ադրբեջան, այնուհետև Իրան և դուրս կգան Պարսից ծոցի ափ»,- ասաց ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ նախագիծը խոստանում է շատ շահավետ և պահանջված լինել, քանի որ այն թույլ կտա բեռները հասցնել 10 օր ավելի արագ, քան Սուեզի ջրանցքով:
ՌԴ նախագահը հավելեց, որ այդ նախագծի մեջ ներդրումներ անելը հուսալի է և շահութաբերությունը կլինի երաշխավորված։ Ըստ Պուտինի՝ օտարերկրյա ներդրողները, այդ թվում արաբական ինքնիշխան հիմնադրամները, հետաքրքրություն են ցուցաբերել «Հյուսիս-Հարավ» միջանցքում ներդրումների նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան նախազգուշացում է արել ԱՄՆ-ին ու Իրանին
Թուրքիան շարունակում է անհանգստանալ Սիրիայի հյուսիսում քրդերի և քրդական ուժերի կողմից տեղի ունենալիք տեղական ինքնակառավա...
Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հ...
Պուտինը նշել է, թե քանի գերի կա ռուսական և ուկրաինական կողմում
Ուկրաինայում շուրջ 1350 ռուսաստանցի զինվոր և սպա է գերության մեջ, իսկ Ռուսաստանում՝ շուրջ 6470 ուկրաինացի զինվոր։ Այս մա...
Տարածաշրջանում Իսրայելի ներկայությունը անկայունության կհանգեցնի․ Իրանը զգուշացրել է Ադրբեջանին
Տարածաշրջանում Իսրայելի ներկայությունը Հարավային Կովկասում անկայունության կհանգեցնի, հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնա...