Դուք առաջարկում եք պատերա՞զմ․ Միրզոյանը՝ Մինասյանին
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ նաև ըննդիմադիր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ի՞նչ է անում իշխանությունն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ապահովելու համար:
Միրզոյանը հարցրեց, թե ընդդիմությունն ինչպե՞ս է պատկերացնում այդ վերադարձը, ի՞նչ պայմաններով, արդյո՞ք այն պայմաններով, որոնք Բաքուն է առաջարակում, թե՞ ինքանավարություն Ադրբեջանի կազմում, թե՞ անկախ Լեռնային Ղարաբաղ:
«Եթե դա անկախ Լեռնային Ղարաբաղ է, կամ այն ստատուս քվոն, որ կար 2019 -ին, դուք պատրա՞ստ եք դա անել առնվազն 4 հազար զոհի գնով: Դուք առաջարկում եք պատերա՞զմ, թե ինչպես ձեր վարչապետի հերթական թեկնածուն է ասում՝ զինվորականները պետք է մեռնեն, դա էլ իրենց գործն է»,- ասաց Միրզոյանը:
Արծվիկ Մինասյանն արձացանքեց՝ միջազգային երաշխիքներով և որոշակի ինքնավարության աստիճանով Արցախի ժողովուրդը պետք է վերադառնա՝ ապրելու իր հայրենիքում:
«Ասում եք՝ Ղարաբաղի ինքանավարություն, հրաշալի է, բացի նրանից, որ Դուք հիմա դա ասում եք էն պահին, երբ Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չկա: Երբ Լեռնային Ղարաբաղում հայեր կային և մենք առաջարկում էինք իջեցնել նշաձողը անկախությունից, մեզ ասում էին՝ դավաճան, թրքաբարո, թուրք, պիղծ»,- ի պատասխան ասաց Արարատ Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը կոչ է արել Հայաստանին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հստակություն մտցնի միավորման հետ իր հար...
ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման մասին
Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ։ Այս մասին ասաց արտաքին գո...
Միրզոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հարաբերությունների մասին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հիանալի անձնական հարաբերու...
Ժամանակն է, որ գետնի վրա տեսնենք իրականացող պայմանավորվածություններ․ Միրզոյան
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մի շարք հարցերի շուրջ ունենք լայն փոխըմբռնում։ Այս մասին այսօր ԱԺ-ո...