«Չեմ պատկերացնում անգամ որևէ հետքայլ». Վահան Կոստանյան
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը չի տեսնում և չի պատկերացնում որևէ հետքայլ Հայաստան-Իրան հարաբերություններում՝ հաշվի առնելով այդ հարաբերությունների բնույթը և այն շահերը, որոնք երկու երկրներն ունեն տարածաշրջանում։ Կոստանյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
«Չեմ պատկերացնում անգամ որևէ հետքայլ՝ անկախ Հայաստանում կամ Իրանում այդ պահին գործող կառավարությունների կազմից»,- հավելեց նա։
Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը և Իրանը միասին իրականացնում մի շարք տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր։ «Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջիններից էր, որ ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և այսօր էլ գետնի վրա նրանք ներգրավված են «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանը։ Սա վերաբերվում է Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածին, որը կառուցվում է իրանական ընկերությունների կողմից, Մեղրիի անցակետի արդիականացման աշխատանքները նույնպես իրանական ընկերություն է իրականացնում։ Իրանական ընկերությունները ակտիվորեն մասնակցում են նաև ճանապարհաշինարարական այն տենդերներին, որոնք Հայաստանի Հանրապետությունը հաստատում է»,-եզրափակեց Կոստանյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի քայլերը կարող են անհնար դարձնել միասնական պաշտպանական համակարգի ստեղծումը․ Գալուզին
Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱ...
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի վերջին հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին.«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածք...
Ալեն Սիմոնյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին
Այն փուլին ենք հասել, որ բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են եղել թե՛ մեզ համար, թե՛ Ադրբեջանի համար, մեծ մասը ունեն...
Ոստիկանությունն ԱԳՆ-ի մոտ հավաքված քաղաքացիներին զգուշացրել է՝ եթե գործողությունները չդադարեցվեն, հատուկ միջոցներ կկիրառի
ԱԳՆ շենքը համարվում է հատուկ պահպանվող տարածք:Ոստիկանության ծառայակիցը հայտարարեց այս մասին ԱԳՆ դիմաց։«Տավուշը հանուն հա...