ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին
Հայաստանի կառավարությունը հարգանքով է վերաբերվում ցանկացած միջազգային կառույցի գնահատականի, դրանց հետ կարող է համաձայնվել կամ չհամաձայնվել, բայց ընդունում է ի գիտություն: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Լեմկինի ինստիտուտի՝ Հայաստանում բողոքի ակցիաների վերաբերյալ հայտարարությանը:
«Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում: Կարող ենք դրա հետ համաձայնվել կամ չհամաձայնվել, բայց հարգանքով ենք վերաբերվում և ընդունում ենք ի գիտություն»,–ասել է Հարությունյանը:
Նշենք, որ Լեմկինի ինստիտուտը համապատասխան հայտարարությամբ դիմել էր Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր երկրների կառավարություններին՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիկի՛ն նախարար, 30%-ի 10%-ը 3 է, դա տարրական մաթեմատիկա է․ վիճաբանություն՝ ԱԺ-ում
Այսօր վիճաբանություն սկսեց ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում խոսեց նաև Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին:«Ինձ հետ հանդիպելու ընթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Ոստիկանները և սևբերետավորները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանի իշխանությունը «քցել է» Հայաստանին ու հայ ժողովրդին. Ալեն Սիմոնյան
Ես ծանոթ չեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը եւ մեր ԱԳՆ-ի փոխարեն չեմ պատրաստում որեւէ կերպ մեկնաբանել: Այս մասին այսօր...