Նիդեռլանդները թույլ կտա Ուկրաինային F-16 կործանիչները ՌԴ տարածքում
Նիդեռլանդները թույլ կտա Ուկրաինային օգտագործել իրեն մատակարարված F-16 կործանիչները՝ Ռուսաստանի ռազմական օբյեկտներին հարվածելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Կաիսա Օլլոնգրենը, հայտնում է Politico-ն։
Նախարարի խոսքով՝ Ամստերդամը Կիև կտեղափոխի 24 կործանիչ և դրանց օգտագործման համար սահմանափակումներ չի սահմանի, ի տարբերություն Բելգիայի։ Այս երկրի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն մայիսի վերջին նախազգուշացրել էր Ուկրաինային Ռուսաստանի օդային տարածքում F-16 թռիչքների կիրառման անթույլատրելիության մասին։
«Մենք կիրառում ենք նույն սկզբունքը, որը կիրառում էինք ցանկացած այլ մատակարարման դեպքում՝ երբ ինչ-որ բան տանք Ուկրաինային, նրանք կարող են օգտվել դրանից։ Մենք միայն խնդրում ենք նրանց հարգել միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ նշված ինքնապաշտպանության իրավունքը, ինչը նշանակում է, որ նրանք դա կօգտագործեն ռազմական թիրախներ ընտրելու համար»,- ասել է Օլոնգրենը:
Նիդեռլանդների ԱԳՆ-ն նաև մայիսի վերջին հայտնել էր, որ Ուկրաինան կկարողանա օգտագործել F-16-ը «ինքնապաշտպանության համար»: Մինչ այս Դանիան թույլտվություն էր տվել օգտագործել կործանիչներ։