Շարունակվում են Ռուսաստանի և Բելառուսի համատեղ միջուկային զորավարժությունները
Ռուսաստանի և Բելառուսի կողմից անցկացվող միջուկային զորավարժություններն ընթանում են նախատեսվածի համաձայն՝ առանց միջադեպերի ու պատահարների։ Այս մասին գրում է ТАСС-ը` հղում անելով Բելառուսի գլխավոր շտաբի պետի գիտական աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Վիկտոր Թումարը։
«Զորավարժություններն ընթանում են ըստ պլանի, միջադեպեր չկան, պատահարներ չկան, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, ամեն ինչ լավ է»,- ասել է նա «Մինսկ-Մոսկվա» միութենական հոսքի եթերում։
Ավելի վաղ՝ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ ԶՈւ գլխավոր շտաբը նախապատրաստվում է՝ մոտ ապագայում վարժանքներ անցկացնելու Հարավային ռազմական օկրուգի հրթիռային կազմավորումներով՝ ավիացիայի և ռազմածովային նավատորմի ներգրավմամբ։