ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ քննարկել ՌԴ տարածքի վրա հարձակումների աշխարհագրության ընդլայնումը
ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայի հետ քննարկել Ռուսաստանի վրա հարձակումների աշխարհագրության ընդլայնումը։ Սակայն Վաշինգտոնը դեռ չի կարող ասել, թե արդյոք նման խորհրդակցությունները կհանգեցնեն նոր քաղաքական որոշումների։
«Կարծում եմ, որ ոչ ոք չպետք է ցնցվի, որ Վլադիմիր Զելենսկին մի կողմից երախտապարտ է, իսկ մյուս կողմից՝ շարունակում է առաջ տանել իր քեյսը։ Ուստի մենք կունենանք նման խոսակցություն, նման քննարկումներ կունենանք ուկրաինացիների հետ»,- ճեպազրույցում ասել է ԱԱԽ ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ձևափոխել աջակցությունը «ըստ ռազմի դաշտում իրավիճակի էվոլյուցիայի»։
Անցյալ շաբաթ ամերիկյան վարչակազմը թույլ է տվել Ուկրաինայի զինված ուժերին օգտագործել իրենց փոխանցված զենքերը Խարկովի մարզի մերձակայքում գտնվող ռուսական տարածքների թիրախների դեմ։