Կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները էսկալացիայի հետ կապված սպառնալիքները չեզոքացնելու համար․ ՌԴ ԱԳՆ
Արևմուտքը գնում է էսկալացիայի ճանապարհով, Ռուսաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները սպառնալիքները չեզոքացնելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ մեկնաբանելով Կիեւի կողմից Ռուսաստանի երկնքում Patriot զենիթահրթիռային համակարգերի հնարավոր կիրառումը։
«Մենք գիտենք, որ արևմտյան երկրները գնում են էսկալացիայի ճանապարհով, հետևաբար մեր կողմից կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի չեզոքացնենք նման էսկալացիայի հետ կապված սպառնալիքները», – նշել է նա։
Գերմանիայի պաշտպանության նախարարությանն առընթեր Կիևի օգնության համակարգման աշխատանքային խմբի ղեկավար, գեներալ-մայոր Քրիստիան Ֆրոյդինգն ավելի վաղ չէր բացառել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի օգտագործումը Ռուսաստանի երկնքում՝ օդային թիրախները ոչնչացնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ում հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը․ մանրամասներ
ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը: «Օտարերկրյա ազդեցության թափանցիկո...
Որքան գումար է ծախսել ՀՀ ԱԳՆ-ն 2023 թվականին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2023թ. ծախսել է պետբյուջեից հատկացված 25 մլրդ 57 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում...
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն․ նախազգուշացում
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում մարտին տեղի ունեցած ահաբեկչա...