Իրանի Մեջլիսի ղեկավարն առաջադրվել է նախագահական ընտրություններում
Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այցելել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբ և փաստաթղթեր ներկայացրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար։
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Mehr գործակալությանը։
Նշվում է, որ Ղալիբաֆը համարվում է Իրանում նախագահական ընտրությունների ամենահավանական ֆավորիտներից մեկը։ 2005-2017 թվականներին նա զբաղեցրել է Թեհրանի քաղաքապետի պաշտոնը։ Ղալիբաֆն արդեն առաջադրվել է երկրի նախագահի պաշտոնի համար 2005 թվականին, սակայն զբաղեցրել միայն չորրորդ տեղը։
Իրանում նախագահական արտահերթ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Արևելյան Ատրպատական նահանգում՝ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վերադառնալիս։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չէր մնացել։
Համաձայն Իրանի Սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, մինչև ընտրությունների անցկացումը։
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմը շարունակվում է. Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության օրակարգային 3 ուղղություններ
Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանա...
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.«Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հան...
Ամսի 9-ին մեծ հանրահավաք է լինելու․ Բագրատ Սրբազան
Ամսի 9-ին մեծ հանրահավաք է լինելու․ վաղը Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվում ենք ժամը 10։30․ կարևոր տեղ ունենք գնալու։Ա...
Իրանում ավարտվել է արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը
Իրանում ավարտվել է արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը, այս մասին հայտնում է Tasnim-ը՝ մանրամասն...