Էրդողանը «համաշխարհային կոչով» հանդես կգա. ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է առաջիկա միջազգային հանդիպումներից մեկի ժամանակ հանդես գալ «գլոբալ կոչով»: Այս մասին հայտնում է Hurriyet թերթը՝ նշելով, որ դա անհրաժեշտ է Գազայում և Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար։
Պարբերականը նախաձեռնության մանրամասները չի ներկայացնում և չի հստակեցնում, թե կոնկրետ որ հանդիպման ժամանակ թուրք առաջնորդը կհնչեցնի իր «մարդկության կոչը»:
Իտալական Բարի քաղաքում հունիսի 13-15-ը նախատեսվում է G7-ի գագաթնաժողովը: Դրանում, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, սպասվում է Ուկրաինայի եւ լրացուցիչ հրավիրված 15 երկրների ու միջազգային կազմակերպությունների մասնակցությունը: Արտասահմանյան առաջնորդների թվում էր նաև Էրդողանը։
Թուրքիայի նախագահը պարբերաբար հայտարարում է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին՝ ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին մեղադրելով Իսրայելին աջակցելու մեջ: Նա բազմիցս արտահայտվել Է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ առաջարկելով Թուրքիային որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային հարթակ՝ 2022 թվականի մարտին ստամբուլյան բանակցությունների օրինակով։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը կոչ է արել Հայաստանին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հստակություն մտցնի միավորման հետ իր հար...
Լեմկինի ինստիտուտը ՀՀ իշխանությանը կոչ է արել
Լեմկինի ինստիտուտը պաշտպանել է Հայաստանի քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը և երկրի կառավարությանը կոչ արել զսպվածությո...
Մոսկվայում գործ է հարուցվել շախմատիստ Գարի Կասպարովի դեմ
Մոսկվայում գործ է հարուցվել լեգենդար շախմատիստ, աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովի դեմ: «Քրեական գործը Կասպարովին սպառնում է...
Ծեծում էին «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով․ Դանիել սարկավագը պատմեց՝ ինչպես են սևբերետավորները ծեծել իրեն
Արտաքին գործերի նախարարության մոտ օրեր առաջ տեղի ունեցած հավաքի ժամանակ վնասվածքներ ստացած, ապա բերման ենթարկված Դանիել...