Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Քենեդիի սպանության եւ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների վերաբերյալ փաստաթղթերը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետական բարձրագույն պաշտոնում վերընտրվելու դեպքում պատրաստ է գաղտնազերծել 1963 թվականին ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանությանը, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին, ինչպես նաև Ջեֆրի Էփշտեյնի գործին վերաբերող նյութերը:
Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում լրագրողը հարցրել է, թե արդյոք Թրամփը պատրաստ է վերականգնել ամերիկյան հասարակության վստահությունը այնպիսի մարմինների նկատմամբ, ինչպիսիք են ԿՀՎ-ն և ՀԴԲ-ն, հանել գաղտնիության դրոշմը նշված գործերի վերաբերյալ փաստաթղթերից: Բոլոր երեք գործերին Սպիտակ տան նախկին ղեկավարը դրական պատասխան է տվել։
Բացի այդ, Թրամփը նշել է, որ երբ գտնվում էր ամերիկյան վարչակազմի ղեկին, Քենեդիի սպանության գործով «բազմաթիվ նյութեր» է գաղտնազերծել:
Քաղաքական գործիչը նաեւ հայտարարել է, որ ինքը «մի քանի անուն ունի», որոնց կցանկանար տեսնել ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնում վերընտրվելու դեպքում եւ խոստովանել է, որ բարձրագույն պետական պաշտոնում գտնվելու ընթացքում մի քանի անգամ սխալ որոշումներ է կայացրել Գլխավոր դատախազի պաշտոնի թեկնածուների վերաբերյալ:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Թրամփն արդեն հավաքել է անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ՝ պետության ղեկավարի պաշտոնում հանրապետականների կողմից թեկնածու առաջադրվելու համար: Երկրորդ ժամկետի համար առաջադրված Ջո Բայդենը ստացել է բավարար թվով Դեմոկրատական պատվիրակների աջակցությունը։ Այսպիսով, պայքարը կընթանա նույն թեկնածուների միջև, ինչ չորս տարի առաջ, երբ Բայդենը հաղթանակ տարավ վերընտրվելու ձգտող Թրամփի նկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարներն ուղևորվում են աղետի գոտի
Հայ-իրանական սահմանը հատել են Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարները։ Իրանի Կարմիր մահիկը,...
ՔՊ-ն քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկվել արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Ազգային ժողովի իշխանական «Քաղաք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Բաբայանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ոստիկաններն Աշոտ Հարությունյանի նկատմամբ բիրտ ուժ կիրառում
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը շարունակում է մնալ ձերբակալված: Փաստաբան Արսեն Բաբայանը տեսանյու...
Իրանի նախկին նախագահն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններին
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր թեկնածությունն է առաջադրել նախագահական առաջիկա արտահերթ ընտրություններին մա...