ԱՄՆ ՊՆ-ն գնահատել Է Չինաստանի հետ պատերազմի հավանականությունը
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Չինաստանի հետ ռազմական հակամարտությունն անխուսափելի չէ՝ չնայած Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լարվածության աճին: Նրա խոսքերը մեջբերում է Associated Press-ը։
Օսթինը նշել է Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ ռազմական բարձր մակարդակով երկխոսության վերսկսման կարեւորությունը, որպեսզի խուսափի «սխալ հաշվարկներից եւ թյուրիմացություններից»:
«Իմ կարծիքով՝ պատերազմը կամ Չինաստանի հետ բախումն անխուսափելի չէ։ Մեծ տերությունների առաջնորդները պետք է միասին աշխատեն, որպեսզի համոզվեն, որ մենք ամեն ինչ անում ենք սխալ հաշվարկների և թյուրիմացությունների հավանականությունը նվազեցնելու համար», — ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:
Մինչ այդ ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի միացյալ շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ցզին Ցզյանֆենը սինգապուրյան «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումի շրջանակներում հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հնդկա-Խաղաղօվկիանոսյան ռազմավարությունը տարածաշրջանում տարաձայնությունների եւ ռազմական առճակատման ստեղծման ռազմավարություն է, այն ապագա չունի:
Նմանատիպ հոդվածներ
Մաքրվում ենք արդեն, մեռելը թաղել ենք, մենք էլ մտածենք ապրելու համար. Կիրանցում հեռացնում են գյուղի մուտքի արծվի արձանը
Կիրանցում, կամուրջից 100 մետր դեպի գյուղ, գետի մոտ դրված սահմանազատման սյուներից մեկը գետը քշել տարել է: Այս մասին NEWS,...
Լեմկինի ինստիտուտը ՀՀ իշխանությանը կոչ է արել
Լեմկինի ինստիտուտը պաշտպանել է Հայաստանի քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը և երկրի կառավարությանը կոչ արել զսպվածությո...
Բագրատ սրբազանի այցին ընդառաջ Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնատաժել են մանկական համերգի բեմը․ Sputnik
Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնտաժել են Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգի բեմը ։ Տեղեկությունը հ...
Մոսկվայում գործ է հարուցվել շախմատիստ Գարի Կասպարովի դեմ
Մոսկվայում գործ է հարուցվել լեգենդար շախմատիստ, աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովի դեմ: «Քրեական գործը Կասպարովին սպառնում է...