Առաջարկը հույսի շող է և կարող է ցույց տալ պատերազմի փակուղուց դուրս գալու ճանապարհը․ Բերբոք
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը նշել է, որ Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև հնարավոր գործարքը «հույսի շող» է տալիս: Այս մասին Բերբոքը գրել է X սոցցանցի իր էջում։
«Իսրայելի առաջարկը <...> հույսի շող է և կարող է ցույց տալ պատերազմի փակուղուց դուրս գալու ճանապարհը», - նշել է Բերբոքը։
Նա հավելել է, որ Գերմանիայի իշխանություններն արդեն մի քանի ամիս անխոնջ աշխատում են այլ երկրների հետ համաձայնության հասնելու ուղղությամբ:
Մինչ այդ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողության արդյունքում կորցրել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի նման նոր հարձակումներ իրականացնելու հնարավորությունը։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Իսրայելը կարող է ՀԱՄԱՍ-ի ցանկացած առաջարկ ներկայացնել առանց սեփական անվտանգության համար ռիսկերի:
Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմը կտևի մինչև 2025 թվականը:
Նմանատիպ հոդվածներ
Մաքրվում ենք արդեն, մեռելը թաղել ենք, մենք էլ մտածենք ապրելու համար. Կիրանցում հեռացնում են գյուղի մուտքի արծվի արձանը
Կիրանցում, կամուրջից 100 մետր դեպի գյուղ, գետի մոտ դրված սահմանազատման սյուներից մեկը գետը քշել տարել է: Այս մասին NEWS,...
Բագրատ սրբազանի այցին ընդառաջ Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնատաժել են մանկական համերգի բեմը․ Sputnik
Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնտաժել են Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգի բեմը ։ Տեղեկությունը հ...
«Աջակցում ենք խաղաղության պայմանագրի կնքման Հայաստանի ջանքերին»․ Թուրքիայից հայտարարություն են արել
«Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը պահանջում է համապարփակ և մշտական խաղաղության պայմանագրի կնքում Ադ...
Վրաստանի վարչապետը նշել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ճգնաժամի պատճառները
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեղադրել է ԱՄՆ-ից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին երկրում հեղափոխությ...