«Փյունիկը» միջազգային խաղերը կխաղա Թբիլիսիում․ ՀՖՖ-ն չի տրամադրում կենտրոնական մարզադաշտը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր օրերում զարմանալու թերևս քիչ բան կա: Պարզվում է, սակայն, որ ՀՀ գործող իշխանությունների սիրելի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը գնում է ավելի հեռուն ու անցնում է երեւակայության հնարավոր բոլոր սահմանները:
Ըստ էության, սենսացիոն բան կարող է տեղի ունենալ՝ Հայաստանի նորընծա չեմպիոն Երեւանի «Փյունիկը», որ խաղալու է Չեմպիոնների լիգայում ու վստահաբար հավաքելու է հազարավոր ֆուտբոլասերների, երկրից դուրս պիտի գա: Թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակավ հայտնել է, որ կարող է խաղալ Թբիլիսիի «Դինամոյի» մարզադաշտում: Ըստ վերջինիս՝ պատճառը ֆեդերացիայի կողմից «Փյունիկ»-ի՝ միջազգային խաղերի համար Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը չտրամադրելն է, դրա փոխարեն Երևանից դուրս փոքր մարզադաշտեր առաջարկելը, ինչը հնարավորություն չի տա բազմահազար մարզասերների գալ խաղերը դիտելու: Գումարած սրան՝ «Փյունիկը» չունի նաև մարզվելու տեղ, դաշտեր, որոնք կունենա Վրաստանում: Փաստորեն, ֆեդերացիան ոչ միայն չի տրամադրում կենտրոնական մարզադաշտը, այլև զրկում է թիմին միջազգային խաղերից առաջ մարզվելու բավարար պայմաններից: Տարօրինակն այն է, որ երկար ժամանակ խորացող «Փյունիկ»-ՀՖՖ կոնֆլիկտն այսպիսով տեղափոխվում է բոլորովին այլ հարթություն, ու առաջացնելու է տասնյակ հազարավոր հայ երկրպագուների զայրույթը ու ներիշխանական լարված իրավիճակում կարող է պայթյունի տանել:
Ի դեպ, Հայաստանի առաջնության նախավերջին տուրի որոշիչ՝ «Փյունիկ»-«Նոա» խաղը տեղի էր ունենում Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում, որը տեղավորում է ընդամենը 1200-ից մի փոքր ավելի մարդ: Խաղը խիստ հետաքրքրական էր, սակայն հավաքվածների հսկայական բանակ մնացել էր դրսում, ու մարդկանց կյանքին ուղղակի վտանգ էր սպառնում. խաղադաշտից հաճախ հնչում էր կոչ-խնդրանք, որ մարդիկ իջնեն մարզադաշտի հարակից բարձունքից, քանզի այնտեղով բարձր լարման հոսանք էր անցնում. իսկ հազարավոր հավաքվածների մեջ մեծ թվով երեխաներ ու պատանիներ էին:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հ...
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է Ռայիսիի ուղղաթիռը հայտնաբերելու մասին տեղեկությունը
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է տեղեկությունն այն մասին, որ փրկարարները հայտնաբերել են Ռայիսիի...
ՀՐԱՏԱՊ. Փրկարարները գտել են կործանված ուղղաթիռը. Press TV
Փրկարարները հայտնաբերել են Իրանի նախագահ Ռայիսիի ուղղաթիռը, հայտնում է Press TV-ն։ Ավելի վաղ Իրանի նախագահի ուղղաթիռից ե...
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլ...