Հասարակություն Կարևոր

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ՀՀ ԱԳՆ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով.  ՀՀ ԱԳՆ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են։


Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։

Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ բոլոր աջակցությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։

Շուրջ 4 ժամ է Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250