Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտպանության նախարարի նկատմամբ
Եվրոպական Միության խորհուրդը մայիսի 31-ին համալրել է Իրանի և ԿԺԴՀ-ի՝ Ռուսաստանին զենք մատակարարելու մեջ ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների ցանկերը, գրում է DW-ն։
Նոր ցանկերում ներառված են Հյուսիսային Կորեայի վեց ֆիզիկական և Իրանի երեք իրավաբանական անձինք, որոնք բոլորն էլ անմիջականորեն առնչվում են մատակարարումներին:
Ի թիվս այլոց, անօդաչու թռչող սարքերի արտադրության համար ԵՄ-ի նորացված պատժամիջոցների ցանկում են ընդգրկվել Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադռեզա Աշտիանին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ղուդս ուժերի հրամանատար Իսմայիլ Քաանին, Ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավար Աֆշին Հաջի Ֆարդը և բաղադրիչների առքուվաճառքով զբաղվող Kavan Electro ընկերությունը: ԿԺԴՀ-ի ներկայացուցիչների անունները ԵՄ խորհրդի պաշտոնական կայքում չկան։
Բացի Հյուսիսային Կորեայի քաղաքացիներից և ընկերություններից, ԵՄ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև ՌԴ Պրիմորսկի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն և ռուսական մի ընկերություն։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հ...
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է Ռայիսիի ուղղաթիռը հայտնաբերելու մասին տեղեկությունը
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է տեղեկությունն այն մասին, որ փրկարարները հայտնաբերել են Ռայիսիի...
ՀՐԱՏԱՊ. Փրկարարները գտել են կործանված ուղղաթիռը. Press TV
Փրկարարները հայտնաբերել են Իրանի նախագահ Ռայիսիի ուղղաթիռը, հայտնում է Press TV-ն։ Ավելի վաղ Իրանի նախագահի ուղղաթիռից ե...
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլ...