Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքսիկայում քաղաքապետի ևս մեկ թեկնածու է սպանվել. սպանվել է իշխող պաշտոնների մոտ 22 թեկնածու

Մեքսիկայում քաղաքապետի ևս մեկ թեկնածու է սպանվել ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Նախընտրական քարոզարշավի սկզբից՝ 2023 թվականի սեպտեմբերից, սպանվել է իշխող պաշտոնների համար առաջադրված 22 թեկնածու։…

Մեքսիկայում քաղաքապետի ևս մեկ թեկնածու է սպանվել ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Նախընտրական քարոզարշավի սկզբից՝ 2023 թվականի սեպտեմբերից, սպանվել է իշխող պաշտոնների համար առաջադրված 22 թեկնածու։ 


Մեքսիկական ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ սպանվել է Կոյուկա դե Բենիտեսի քաղաքապետի թեկնածուն: Նրան կրակել են թիկունքից, ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Հարձակվողն ինքը վերացվել է անվտանգության ուժերի կողմից։ Սոցիալական ցանցերում PRI կուսակցությունը, որից առաջադրվել էր քաղաքապետի հանգուցյալ թեկնածու Ալֆրեդո Կաբրերան, կառավարությանը մեղադրել է հանդիպման անվտանգությունը երաշխավորելու համար ոչինչ չանելու մեջ:


Կաբրեբայի մահվան մասին հաղորդվելուց ժամեր անց սպանվել է Կուաուտլայի փոխքաղաքապետի թեկնածուն, իսկ Էնկարնասիոն դե Դիասի քաղաքապետի թեկնածուն վիրավորվել է հերթական հարձակման ժամանակ։ Դաշնային կառավարությունը հայտնել է, որ սեպտեմբերին նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր սպանվել է 22 թեկնածու։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գազափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան

Սահմանազատված սահմաններով, ինքիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գազափարախոսություն ու հայ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250