ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ մեկը դառնում է պաշտոնյա, 3 ամիս հետո նայում ես` չափերը ինչ է դարձել, զարմանում ես. Բագրատ Սրբազան

Որ մեկը դառնում է պաշտոնյա, 3 ամիս հետո նայում ես` չափերը ինչ է դարձել, զարմանում ես: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։


«30 տարի՝ մի քիչ ավելի, ես ու իմ հոգևոր եղբայրները անընդհատ խոսել ենք ճշմարտության մասին, արժեքների, բարիքի, տիրոջ ներկայության, հավատքի առաջնորդության, սիրո հաղթանակի մասին, հավատքի հաղթանակի մասին, հայրենիքի հաղթանակի մասին, պատմության հոլովույթով ենք սնվել, ժառանգությամբ ենք սնվել։


Հիմա, եթե այդ բոլորը պիտի դառնան պարզ տեսություն՝ ի՞նչ արժեք ունեն դրանք, ոչ մի արժեք չունեն, եթե չպիտի դառնան գործ, սկզբունք իրականություն, բացարձակ նշանակություն չունեն։ Դրա համար եմ ասում, եթե էլ ոչ ոք չլինի՝ մենակ ես լինեմ, ես ոչ մի քայլ հետ դնելու ճանապարհ չեմ տեսնում ինձ համար։ Հետևաբար, մեր գնալու տեղն առջևն է, ոչ թե ետևը»,-ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ