ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե հարկ լինի, Կիրանցում նոր դպրոց կկառուցենք. Փաշինյան
ՀՀ–ի այն հատվածներում, որտեղ իրականացրել ենք սահմանազատում, ունենք անվտանգության ամենաբարձր երաշխիքը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի բակում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով հարցին, որ սահմանագիծն անցնելու է Կիրանցի դպրոցի անմիջական հարևանությամբ, Փաշինյանը հայտարարեց` եթե հարկ լինի, ներողություն խնդրելով, Կիրանցում նոր դպրոց կկառուցեն։
«Կիրանցում դպրոցի հարցն աշակերտների ծնողների հետ կքննարկենք: Այնտեղ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվելու։ Եթե դա, այնուամենայնիվ, մեր սիրելի ծնողներին բավարար չի թվա, ներողություն խնդրելով, գյուղի ուրիշ հատվածում նոր դպրոց կկառուցենք: Իսկ այդ դպրոցը կամրացնենք, օրինակ, սահմանապահ ծառայությանը»,– վստահեցրեց ՀՀ վարչապետը:
Ինչ վերաբերում է սահմանազատման հատվածներում համայնքների բնակիչների փոխհատուցումների ծրագրերին, ապա Փաշինյանը մանրամասներ չհայտնեց` հայտարարելով, որ դրանք գաղտնի որոշումներով են կայացվում, քանի որ պարունակում են շահառուների անհատական տվյալներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եկել ես՝ խանգարես, այ տղա». ԱԺ-ում իրավիճակը լարվեց
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում միջադեպ տեղի ունեցավ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԳՆ-ի շենքի մոտ իրավիճակը լարված է
ԱԳՆ-ի շենքի մոտ իրավիճակը լարված է։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը պահանջեց ԱԳ նախարար Արար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ԱԳՆ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին. իրավիճակը լարված է
ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ իրավիճակը չափազանց լարված է։ Բախումներ սկսվեցին ցուցարարների և ոստիկանների միջև։Ոստիկա...
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Վարդենիսի 20 բնակչի գումարի դիմաց Երևան են բերել՝ հանրահավաքին մասնակցելու համար
ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ համացանցի տելեգրամյան «New Armenia Blog» ալիքում տարածվել է...