Սպառնալիքի փուլը հաղթահարել ենք. Փաշինյան
Հիշո՞ւմ եք՝ խորհրդարանական ամբիոնից մի քանի անգամ հայտարարել եմ, որ եթե մենք 1-2 տարի կարողանանք ապահովել մեր պետության գոյությունը, մեր պետության գոյությունը կապահովենք երկարաժամկետ կտրվածքով: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս վարչապետ Նիկոլ Փաշինյան նշեց, որ այս տեսանկյունից 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը ամենակարևոր արձանագրումն է:
«Հիմա մենք ինչի՞ ենք հասել 2023 թվականի պետական բյուջեի ծախսման արդյունքում: Մենք 2023 թվականի պետական բյուջեի ծախսման արդյունքում հասել ենք հետևյալին, որ այդ մարտահրավերների, այդ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք, որովհետև եթե 2022-2023-ին ու 2021-ին էլ, 2020-ին էլ մենք տեսնում էինք մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ և անմիջական սպառնալիք, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ կարողացել ենք վերը նշված բանաձևերի գործարկմամբ մեր պետությանը սպառնացող ուղիղ վտանգները, մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ իմաստով և միջնաժամկետ իմաստով:
Բայց մենք պետք է հասկանանք նաև, որ երկարաժամկետ իմաստով շատ կարևոր է, որ այս քաղաքականությունը շարունակենք և, իրական Հայաստանի ռազմավարության վրա հիմնվելով, կայացնենք որոշումներ, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու մարտահրավերներին ու նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու ընդունակ կառավարություն, խորհրդարան և կառավարող մեծամասնություն պետք է լինենք: Սա է այն նպատակադրումը և այն ձեռքբերումը, որը մենք ունենք 2023 թվականի պետական բյուջեի ծախսման արդյունքներով, և մենք պետք է շարունակենք սպասարկել այս նպատակադրումը»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...
Վարչապետը պարզաբանել է՝ ինչու ոստիկանները թույլ չտվեցին Վեհափառի մուտքը Սարդարապատ
Վեհափառ Հայրապետը երեկ Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել։ Այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...
Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չգնաց. պարգևատրման արարողություն Բաղրամյան 26–ում
Հանրապետության տոնի առթիվ պարգևատրման հանդիսավոր արարողություն է ընթանում ՀՀ նախագահի նստավայրում: Նիկոլ Փաշինյանը...
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն։ Կողմ է քվ...