Նիկոլ Փաշինյանը փախուստի մեջ է. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Իշխանությունները գիտեն՝ ի՞նչ է ֆաշիզմը, երևի չգիտեն, որ շարժման մասին այդպես են ասում: Այս մասին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում հայտնել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե իշխանությունները Սրբազան պայքարը համարում են ֆաշիստական։
«Այստեղ ֆաշիզմ չկա»,- շեշտել է նա:
Լրագրողի դիտարկմանը Նիկոլ Փաշինյանի Սարդարապատ չգալու մասին՝ Աջապահյանն արձագանքել է.
«Փախուստի մեջ է: Վախկոտը միշտ էլ խուսափում է, եթե վախկոտ չլիներ՝ կհանդիպեր: Ստախոս մարդը սուտ է խոսել, հերթական սուտն է ասել: Այդ մարդն ասում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հիմա Արցախի անունը նույնիսկ չի տալիս, պատմության դեմ է գործում: Արցախի Հանրապետությունը գոյություն է ունեցել 30 տարի, բայց նա նույնիսկ այդ մասին է լռում»:
Անդրադառնալով Փաշինյանի խոսքերին այն մասին, որ ՀԱՊԿ անդամ առնվազն 2 երկիր օգնել են պատերազմում Հայաստանի դեմ՝ Միքայել Սրբազանն ընդգծել է.
«Բա ո՞ւր էր ինքը նայում, ինչո՞ւ չէր շուտ ասում այդ մասին, ինչո՞ւ կուլիսների հետևում այդ հարցը չէր լուծում: Ինքն էր՝ անճար և անկամ»:
Նմանատիպ հոդվածներ
Մայր Աթոռը՝ Սրբազանի հոգևոր ծառայությունը կասեցնելու վերաբերյալ դիմումի մասին
Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժ...
Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չգնաց. պարգևատրման արարողություն Բաղրամյան 26–ում
Հանրապետության տոնի առթիվ պարգևատրման հանդիսավոր արարողություն է ընթանում ՀՀ նախագահի նստավայրում: Նիկոլ Փաշինյանը...
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն։ Կողմ է քվ...
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...