Ջրհեղեղի հետևանքով փլուզվել է Նեղոցի կամուրջը. գետի մյուս ափին անչափահաս երեխաներով ընտանիք է մնացել. բնակիչ
Ջրհեղեղի հետևանքով փլուզվել է Լոռու մարզի Նեղոց գյուղի փայտե կամուրջը. գետի մյուս ափին մեկ ընտանիք է մնացել՝ երկու անչափահաս երեխաների հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Նեղոցի բնակչուհի Անահիտ Ասիրյանը, որի ընտանիքը գետի մյուս ափին է գտնվում:
«Մեր տունը գետի մյուս կողմում է, տունը գյուղին կապող միակ ճանապարհը էդ կամուրջն էր: Ջրի խնդիր չունենք, տան մոտ աղբյուր կա, բայց ամուսինս այսօր անտառներով, գնացքի գծերի վրայով է գնացել, որ կարողանա սնունդ գնել: Ես ու երեխաներն այդ ճանապարհով չենք կարող գնալ: Դուրս ու ներս չենք կարողանում անել, գյուղ չենք կարողանում գնալ,-պատմել է Անահիտ Ասիրյանը՝ հավելելով, որ խնդրի մասին համայնքապետարանում տեղյակ են, սակայն միջոցներ դեռևս չեն ձեռնարկվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարությունը ներկայացրել է հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարված աղետի գոտիները և դրանց տարածքները։
Մասնավորապես դրանք են Թումանյան քաղաք. Ձորագետ և Վահագնաձոր գյուղեր, Ալավերդի քաղաք, Ախթալա քաղաք, Շամլուղ քաղաք, Ախթալա, Բենդիկ, Թեղուտ, Հաղպատ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Շնող, Փոքր Այրում, Քարկոփ գյուղեր, Տաշիր քաղաք և Դաշտադեմ, Մեծավան, Նորաշեն, Սարատովկա գյուղեր, Ստեփանավան քաղաք, Ամրակից և Հոբարձի գյուղեր, Դիլիջան քաղաք և Հաղարծին գյուղ, Իջևան քաղաք, Աչաջուր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Լուսաձոր, Խաշթառակ գյուղեր, Այրում քաղաք, Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան գյուղեր:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
«Այլևս նման բաներ թույլ չենք տալու». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քննարկում կազմակերպել քաղաքապետարանի և Վերածնունդ թաղամասում կառուցապատող կ...
ՀՀ անձնագրերով կզբաղվեն արտասահմանյան ընկերությունները. ե՞րբ կլուծվեն խնդիրները
2 տարի անց Հայաստանում կգործի առանց խնդիրների անձնագրային համակարգ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՆԳՆ Մ...
Առանց էլէներգիայի և գազի պարտքեր չունենալու մասին տեղեկանքի Կադաստրում անշարժ գույքի պետական գրանցում չի կատարվի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Էներգ...