Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի Սարդարապատում չգտվելու մասին
Այսօր այստեղ պետք է լիներ ՀՀ կառավարության ղեկավարը, բայց ինչո՞ւ այստեղ չի: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրի մոտ իր ելույթում նշեց Բագրատ Սրբազանը։
«Այստեղ չի, որովհետև վաղուց դադարել է լինել մեր ժողովրդի իղձերն ու երազանքները ներկայացնողը, որովհետև վաղուց դադարել է լինել այն բարոյական, հոգևոր խոր արժեքի կրողը և փոխանցողը, որը միայն և միայն ուղղված է մեր ժողովրդի վերելքին։ Այսօր դրա վկայությունն է՝ այստեղ չլինելու»,-նշեց Սրբազանը։
Նա ասաց, թե չգիտի՝ դա Փաշինյանի սեփակա՞ն որոշումն է, թե՞ թելադրված է։
«Բայց փաստն այն է, որ այսօր աստեղ մենք ենք։ Մենք հերթական անգամ արձանագրում ենք այն հաղթանակը, որ այս ճանապարհի մեջ, սրբազան պայքարի բովով քայլ առ քայլ ունենում ենք։ Մենք միասին, համբերությամբ նպատակային ընթանալու ենք այս սրբազան պայքարի օրակարգով և բովանդակությամբ՝ հասնել ճշմարտության հաղթանակին, որն արդեն իսկ գոյություն ունի, ձեր սրտերի ու մտքերի մեջ։
Իրական Հայաստանը, որ դուք եք՝ պետք է հաղթի ֆեյսբուքյան Հայաստանին»,-իր խոսքում ասաց Սրբազանը։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը պարզաբանել է՝ ինչու ոստիկանները թույլ չտվեցին Վեհափառի մուտքը Սարդարապատ
Վեհափառ Հայրապետը երեկ Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել։ Այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...
Մայր Աթոռը՝ Սրբազանի հոգևոր ծառայությունը կասեցնելու վերաբերյալ դիմումի մասին
Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժ...
Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չգնաց. պարգևատրման արարողություն Բաղրամյան 26–ում
Հանրապետության տոնի առթիվ պարգևատրման հանդիսավոր արարողություն է ընթանում ՀՀ նախագահի նստավայրում: Նիկոլ Փաշինյանը...
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն։ Կողմ է քվ...