Այս ամենը համարվում է և կդիտվի որպես թշնամական գործողություններ․ Պեսկով
Ռուսաստանը թշնամական գործողություններ է համարում Եվրամիության կողմից Ուկրաինայի Զինված ուժերին Ռուսաստանի Դաշնությանը հարվածելու թույլտվության քննարկումը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, այս ամենը համարվում է և կդիտվի որպես թշնամական գործողություններ, և, իհարկե, դա կլինի մեր զինվորականների համար հիմք, որոնք համապատասխան միջոցներ են ձեռնարկում»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՄ որոշ երկրներ և ԱՄՆ-ն դեմ են, որ Արևմուտքի կողմից մատակարարվող զենքը օգտագործվի Ռուսաստանում թիրախները խոցելու համար, քանի որ դա կարող է հանգեցնել իրավիճակի սրման: Սակայն վերջին շրջանում այդ դիրքորոշումը սկսել է դրվել հարցականի տակ։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...
Վարչապետը պարզաբանել է՝ ինչու ոստիկանները թույլ չտվեցին Վեհափառի մուտքը Սարդարապատ
Վեհափառ Հայրապետը երեկ Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել։ Այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...
Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չգնաց. պարգևատրման արարողություն Բաղրամյան 26–ում
Հանրապետության տոնի առթիվ պարգևատրման հանդիսավոր արարողություն է ընթանում ՀՀ նախագահի նստավայրում: Նիկոլ Փաշինյանը չայցե...
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն։ Կողմ է քվ...