Ոստիկանների նկատմամբ կիրառվել է արցունքաբեր գազ․ ակցիայի մասնակիցը ձերբակալվել է
2024թ. մայիսի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից իրականացված անհնազանդության ակցիայի ընթացքում դրա մասնակիցներից մեկը իրենց նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ՝ խոչընդոտելով իրենց ծառայողական գործունեությանը: Այս մասին հայտնում են Քննչական Կոմիտեից։
Նշված անձը տեղափոխվել է Ոստիկանության բաժին, որտեղ, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ, վերջինիս մոտ հայտնաբերվել է «Շոկ» գրառմամբ արցունքաբեր գազաբալոն:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ քաղաքացու ինքնությունը, ով Երևան քաղաքի 54-ամյա բնակիչ է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածի հիմքով նշված անձը ։ Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հրապարակվել է աղետից փրկվածների նախնական թիվը․ կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի
Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում: Այս մասին հայ...
ՆԳՆ-ն լուրերի մասին, թե աղետի գոտում կան արգելափակված բնակիչներ, որոնք սննդի կարիք ունեն
Ներքին գործերի նախարարությունն արձագանքել է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկատվությանը, թե Հաղպատ կիսակարայանի բնակել...
ՆԳՆ-ն՝ փողոցներում իրավիճակի և բերման ենթարկվածների մասին
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 240 է:Նշենք, որ ակցիայի մասնակիցները ո...
ՔԱՐՏԵԶ․ Ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և այլընտրանքային երթուղիները
«Ճանապարհային դեպարտամենտ»-ը ներկայացրել է ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկում այլընտրա...