Լավրովը բացատրել է, թե ինչու է ԱԳՆ-ն ցանկանում «Թալիբանը» հանել ՌԴ-ում արգելված կազմակերպությունների ցանկից
Թալիբան» ահաբեկչական կազմակերպությունը իրական իշխանություն է Աֆղանստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ բացատրելով, թե ինչու է ՌԴ ԱԳՆ-ն անհրաժեշտ համարում «Թալիբան»-ը հանել արգելված խմբավորումների ցանկից։
«Նրանք են իրական իշխանությունը։ Մենք Աֆղանստանի հանդեպ անտարբեր չենք»,- լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Այսօր՝ մայիսի 27-ին, հայտնի է դարձել, որ ՌԴ ԱԳՆ-ն և Արդարադատության նախարարությունն իրենց դիրքորոշումն են ներկայացրել նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով «Թալիբան»-ը հանել արգելված խմբավորումների ցանկից։
Նշենք, որ «Թալիբան»-ը Ռուսաստանում ահաբեկչական է ճանաչվել 2003 թվականի մարտին՝ Գերագույն դատարանի որոշմամբ։ 2021 թվականի օգոստոսի 15-ին շարժումը զավթել է իշխանությունը Աֆղանստանում։
Նմանատիպ հոդվածներ
Մայր Աթոռը՝ Սրբազանի հոգևոր ծառայությունը կասեցնելու վերաբերյալ դիմումի մասին
Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժ...
Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չգնաց. պարգևատրման արարողություն Բաղրամյան 26–ում
Հանրապետության տոնի առթիվ պարգևատրման հանդիսավոր արարողություն է ընթանում ՀՀ նախագահի նստավայրում: Նիկոլ Փաշինյանը...
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...
Վարչապետը պարզաբանել է՝ ինչու ոստիկանները թույլ չտվեցին Վեհափառի մուտքը Սարդարապատ
Վեհափառ Հայրապետը երեկ Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել։ Այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...